Լեհաստանում ահաբեկչության մասին ահազանգ է եղել
Լեհաստանում սահմանապահ ուժերն ու անվտանգության ծառայության աշխատակիցներն անհայտ անձի կողմից ահաբեկչության մասին ահազանգի հետևանքով ստիպված են եղել խուզարկել դեպի Լոնդոն ուղևորվող 21 օդանավ երկրի տարբեր օդանավակայաններում, այս մասին գրում է korrespondent.net կայքը:
Սահմանապահ ծառայության ներկայացուցիչ Աննա Միխալսկան հայտնել է, որ դեպի Լոնդոն չվերթ իրականացնող ինքնաթիռներից մեկում պայթուցիկի առկայության մասին ահազանգից հետո ստուգվել են երկու տասնյակից աել օդանավեր շուրջ 10 օդանավակայաններում:
Ընդ որում՝ ստուգվել է ոչ միայն օդանավն, այլև բոլոր ուղևորների ուղեբեռները, այդ թվում՝ ձեռքի:
Իսկ Գդանսկից Լոնդոն մեկնող ինքնաթիռում անգամ խնդրել են ուղևորներին ժամանակավորապես դուրս գալ ինքնաթիռից՝ մանրակրկիտ ստուգման համար:
Բոլոր խուզարկությունների արդյունքում, սակայն, որևէ օդանավում պայթուցիկ չի հայտնաբերվել: