Ավտովթար՝ Սարալանջի պողոտայում. կան տուժածներ
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ ՝ բախվել են 2 մարդատար ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 2109» (վարորդը՝ Կ. Ս., ծնված 1959 թ.) և «Վազ 2121» մակնիշերի (վարորդը՝ Դ., Ս., ծնված 1989թ .) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Կ. Ս.-ն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով:
Տուժածները հոսպիտալացվել են Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ Դ. Ս.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել, իսկ Կ. Ս.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի գոտուց և սահմանազատել են տարածքը: