2019-ին կվերանորոգվի 84 կմ պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհ. Հակոբ Արշակյան
2019 թվականին նախատեսված է վերանորոգել 84 կմ պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2-ին, Հայաստանի ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում 2019 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ նշեց Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:
«Այդ թվում միջպետական նշանակության 58,1 կմ, հանրապետական նշանակության 7 կմ, մարզային նշանակության 18,9 կմ ճանապարհ, եւ պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների միջին նորոգում 38 կմ»,-ասաց նա: