Շանթը մյուս մրցակիցներին առանց շանս տալու խաղաց. մարզիչը՝ շախմատի աշխարհի Մ16 տարեկանների չեմպիոնի մասին
«Շանթը մյուս մրցակիցներին առանց շանս տալու խաղաց, նա վերելքում էր: Ընդհանուր առմամբ շատ հետաքրքիր մրցաշար էր, և կարծում եմ՝ մեր մասնակիցները հանգիստ անցկացրրին»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց շախմատի աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն Շանթ Սարգսյանի մարզիչ Արման Փաշիկյանը:
Չեմպիոն, միջազգային վարպետ Շանթ Սարգսյանն էլ իր հերթին նշեց, որ շատ լարված պայքար էր ընթանում.«Շատ հետաքրքիր ու լարված պայքար էր, վերջին տուրն ամենակարևորն էր՝ ոչ ոքի խաղացի և դարձա չեմպիոն: Բոլոր երկրներից էլ եկել էին ուժեղ շախմատիստները»,- նշեց Շանթ Սարգսյանը:
Շանթը նաև հավելեց, որ նախորդ տարիների համեմատ այս տարվա շախմատի աշխարհի առաջնությունն ամենաուժեղն էր: