Պակիստանում իսլամիստները փակել են փողոցները և պահանջում են մահապատժի ենթարկել քրիստոնյա կնոջ
Կրոնական ֆունդամենտալիստներն արդեն երրրորդ օրն է մասսայական բողոքի ակցիաներ են իրականացնում Պակիստանի խոշորագույն քաղաքներում: Նրանք պահանջում են մահապատժի ենթարկել Աստծու անունը անտեղի տալու մեջ մեղադրվող քրիստոնյա Ասիա Բիբիին և նրան արդարացրած դատավորներին, հաղորդում է Lenta.ru- ն` հղում անելով Associated Press-ին:
«Թեհրիկ-է-Լաբաիկ» կրոնական կուսակցության կողմնակիցները փակել են Լահորի և Կարաչիի փողոցներն ու մայրուղիները: Իսլամաբադում ոստիկանությունը և զինվորականները նրանց թույլ չեն տվել մոտենալ Բարձրագույն դատարանի շենքին: Ի պատասխան, նրանք արգելափակել են մայրաքաղաք տանող ճանապարհները: Իսլամիստները անվադեղեր են այրում և կոչ են անում երկրի կառավարությանը հրաժարական տալ: Մի շարք դպրոցներում բողոքի ցույցերի պատճառով դասերը չեղյալ են հայտարարվել: