Կադաստրի կոմիտեն 5 տարուց անցնելու է լիովին առցանց, ավտոմատ, անթուղթ համակարգի
2019 թվականին Կադաստրի պետական կոմիտեն շարունակելու է նախկինում մշակված արդիականացման, բարեփոխման նախագծերը՝ ավելի մեծ թափ հաղորդելով դրանց։ Այս մասին ԱԺ 2 հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը։
Պաշտոնյայի խոսքով՝ փոփոխություններ ու վերակազմակերպումներ նույնպես լինելու են՝ կոռուպցիոն ռիսկերից խուսափելու և թափանցիկությունն ապահովելու համար։
«Կառավարության ծրագրով նախատեսվում է, որ 5 տարի հետո Հայաստանում Կադաստրի կոմիտեն ամբողջությամբ անցնելու է առցանց, ինքնաշխատ և անթուղթ համակարգի։ Եվ Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման պրոցեսներում թղթային որևէ փաստաթղթաշրջանառություն չի լինելու», – հայտարարեց Պետրոսյանը։