Մեսսիի հետ համեմատություններն ահավոր էին. Ժերար Դեուլոֆեու
«Ուոտֆորդ»-ի կիսապաշտպան Ժերար Դեուլոֆեուն, որը «Բարսելոնա»-ի սան է, պատմել է կատալոնացիների առաջատար Լիոնել Մեսսիի հետ համեմատության մասին:
«Դա դժվար էր: Երբ ես երիտասարդ էի, այդ ամենը ահավոր էր: Ամեն օր լրատվամիջոցները գրում էին, որ ես նոր Մեսսին եմ: Դա այդքան էլ լավ չէ երիտասարդ ֆուտբոլիստի համար:
Ես «Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստ եմ, բայց, հնարավոր է, իմ խաղաոճը ավելի շատ համապատասխանում է «Ռեալ»-ին կամ «Մանչեսթեր Սիթի»-ին:
«Բարսելոնա» չեմ վերադառնա, արդեն երկու անգամ փորձել եմ, սակայն այդ փորձերը հաջողությամբ չեն ավարտվել: Դրա համար չեմ ցանկանում փորձել ևս մեկ անգամ: «Բարսելոնա»-ում խաղացել եմ ինը տարեկանից, բայց երբեմն չէի զգում, որ սա իմ տունն է, այնպես որ վերադառնալ չեմ ուզում: «Բարսելոնա»-ում խաղալը շատ դժվար է, և երբեմն ես հնարավորություն կամ ակումբի կողմից վստահություն չեմ ունեցել»,- Դեուլոֆեուի խոսքերը մեջբերել է Sport English-ը:
ԱՊԼ-ի այս մրցաշրջանում իսպանացին երեք խաղ է անցկացրել և դարձել մեկ գոլի հեղինակ: