Մենք այս պահին դատավորին առնչվող հարցերի պատասխանը ստացանք սպառիչ. Գևորգ Կոստանյան (տեսանյութ)
«Բոլոր պաշտոնյաները, որոնք կապ ունեն այդ ձայնագրության, արդարադատության հետ, բոլորն անխտիր հրավիրվելու են Քննիչ հանձնաժողովի նիստերին»,- ԱԺ-ում Քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին ասել է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ և Քննիչ հանձնաժողովի ղեկավար Գևորգ Կոստանյանը՝ խոսելով հայտնի ձայնագրության գաղտնալսման գործի հանգամանքների մասին:
«Մեզանից որևէ մեկը բովանդակության մասին չի խոսել և չի խոսելու, բովանդակությունը հրապարակելն օրենքի կոպիտ խախտում է և պատասխանատվություն է նախատեսում»,- ասել է Կոստանյանը:
Խոսելով հրավիրված անձանց բացատրություների մասին՝ Կոստանյանն ասել է, որ դրանք դեռ սպառիչ չեն, հնարավոր է նույն անձին հրավիրել մի քանի անգամ:
«Մենք այս պահին դատավորին առնչվող հարցերի պատասխանը ստացանք սպառիչ, բայց դա չի նշանակում, որ դրանով ավարտվեց դատավորի գործընթացը»,- ասել է Գևորգ Կոստանյանը: