Չինաստանում վարորդի և ուղևորի միջև վեճը 13 մարդու մահվան պատճառ է դարձել (տեսանյութ)
Չինաստանում ավտոբուսը ընկել է Յանցզի գետը՝ վարորդի և ուղևորի միջև ծագած վեճի պատճառով: Միջադեպի զոհ են դարձել13 հոգի, երկուսը համարվում են անհետ կորած, հաղորդում են չինական լրատվամիջոցները:
Տեղեկության համաձայն, կոնֆլիկտի պատճառ է դարձել այն էր, որ կինը բաց է թողել իր կանգառը և վարորդից խնդրել կանգնեցնել ավտոբուսը: Վարորդը հրաժարվել է կատարել խնդրանքը, քանի որ այդ պահին տրանսպորտը արդեն անցնում էր գետի կամրջի վրայով: Կինը սկսել է վիրավորել վարորդին, ապա հարվածել նրան:
Հրապարակված կադրերից երևում է, թե ինչպես է մարդը փորձել ինքնապաշտպանվել և պատասխան հարված հասցնել, այդ պատճառով նա ստիպված է եղել թողնել ղեկը աջ ձեռքով և շեղվել ճանապարհից: Այդ պահին նա կորցրել է վերահսկողությունը, իսկ 51 կիլոմետր/ժամ արագությամբ ընթացող ավտոբուսը մտել է հանդիպակաց գոտի, որտեղ բախվեց ուղևորատար մեքենայի, և ընկել գետը: