ԱԺ-ում հարցաքննվում է Քոչարյանի կալանավորման միջնորդությունը քննած դատավորը
Ազգային ժողովում տեղի է ունենում ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման հարցը քննելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի հերթական նիստը: Այս անգամ հանձնաժողովը քննության է հրավիրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանին: Նա է քննել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման միջնորդությունը:
Հիշեցնենք, որ գաղտնալսված հեռախոսազրույցի մեջ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին ասում է.
«Ինձ դատավորը նոր զանգեց, մի քիչ վախեցած է։ Ասեց՝ պետք է նայի ամբողջ գործը։ …Ասեցի՝ նայի հիմքերը, բայց կալանքը ուզած-չուզած պետք է տաս»:
ԱԺ-ում ընթացող նիստը դռնփակ է անցնում, քանի որ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ հնարավոր է՝ քննարկվեն պետական գաղտնիք պարունակող հարցեր: