2019 թվականի բյուջեի մասին նախագիծը կազմվել է ծրագրային բյուջետավորման համակարգին համապատասխան
2019 թվականի բյուջեի մասին նախագիծը կազմվել է ծրագրային բյուջետավորման համակարգին համապատասխան, ինչը թույլ կտա գնահատել յուրաքանչյուր ծրագրի համար ներկայացված միջոցների արդյունավետությունը։ Այս մասին Ազգային ժողովի երկու հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում հայտարարեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը։
Սա, ըստ պաշտոնյայի, ընդունման ձև է նաև այլ երկրներում, քանի որ սրանով հնարավոր է դառնում գնահատել՝ միջոցառումը կատարվե՞լ է, թե՞ ոչ, դրա ֆինանսավորումը համարժե՞ք էր, թե՞ ոչ։ Սակայն, պաշտոնակատարի խոսքով՝ պետք է բյուջեում ներկայացված ծրագրերի ասելիքը «փողի» մասից տեղափոխել բովանդային մաս։