Հարկային գործող օրենսգիրքը ներդրումների համար չի ապահովել կայուն և կանխատեսելի հարկային համակարգ
ԱԺ տնտեսական հարցերի և ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում այսօր քննարկվում է 2019 թվականի բյուջեն: Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն իր ելույթը սկսեց հարկային թեմայից ու նշեց, որ ժամանակին գործող Հարկային օրենսգիրքն ընդունվել էր ներդրումների համար կայուն և կանխատեսելի հարկային քաղաքականություն ապահովելու համար, բայց չի կարելի համարել, որ այն ծառայել է իր նպատակին:
«Շահութաբերությունն ավելի բարձր է ոչ թե արտահանելի ճյուղերում, որքան էլ որ տարօրինակ է, այլ ոչ արտահանելի ճյուղում։ Եվ մոտավորապես խզում կա՝ մոտ 8 տոկոսային կետով․ ոչ արտահանելի ճյուղերում վերջին մի քանի տարվա շահութաբերությունն ավելի բարձր է»,- նշեց պաշտոնյան։
Նա բացատրեց, որ արտահանման աճի նպատակադրումն այս համակարգում արդեն ռիսկային է, և սա պետք է ուղղել։