Մեր մոտ չափազանց փոքր է մեծ հարստություն ունեցող բնակչության մասը․Ատոմ Ջանջուղազյան
Հարկային քաղաքականության տեսանկյունից այժմ աշխատանք է տարվում եկամուտների բաշխումն ավելի հավասար պայմաններով ապահովելու համար։ Ազգային ժողովի 2 հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ այս մասին հայտարարեց ֆինանսների նախարարի պաշտոնակատարը։
«Մեր մոտ չափազանց փոքր է մասը բնակչության, որն ունի մեծ հարստություն, և ինչպես և կանխատեսելի էր աղքատության մեր ունեցած պայմաններում, մեծ է այն խումբը բնակչության, որը գտնվում է ավելի ցածր եկամուտներ ունեցող խմբում», -նշեց Ատոմ Ջանջուղազյանը։
Ըստ Ջանջուղազյանի՝ սրա վրա ազդելու գործառույթներից մեկը հենց այս անհավասարությունը թույլ չտալն է։ Նրա խոսքով՝ ներդրումների ապահովումը կարող է բերել արտահանման աճի, վերջինս էլ՝ տնտեսական աճի։ Իսկ եկամուտների հավասար վերաբաշխմանը պետք է ծառայի հարկային համակարգը։