Երևան, 24.Ապրիլ.2024, 00:00 |
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործ... «Ադրբեջանը վճռական է առաջ տանելու ՀՀ հետ հարա... Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է ... Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշոր... Խնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտ... ՆԳՆ գլխավոր քարտուղարն ընդունել է ՄԱԿ-ի ճանապ... Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ... Կոլումբիայի քաղաքապետերից մեկի տաբատն ընկել է... Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբ... Պահանջում ենք իշխանությունից դուրս բերել ՀՀ-ո... ՄԻՊ-ն արձագանքել է ֆրանսահայ լրագրող Լեո Նիկո... Քննարկվել են Շիրակի մարզում Կապսի ջրամբարի կա... Քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդ... Գնդապետ Միհրան Մախսուդյանը հոսպիտալացվել է Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիս... Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ են... Երկրապահից հեռու մնացեք, թողեք՝ մենք մեր սահմ... Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը կպայքարի ԵԱ-ի կիս... ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է Քննարկվել են կրթության ոլորտում համընդհանուր ... Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությ... ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում... Ոչնչացվել է Գազայի հատվածի ամբողջ քաղաքացիակա... Ջահերով երթ՝ Կիրանցում. ճանապարհը դեռ փակ է Կասեցվել է «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի ... ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վ... Շատ ուրախ ու հպարտ եմ, եղբայր․ Խաչանովը՝ Մխիթ... Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսահայերի խ... ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում... Արաբկիրի շուկայի աշխատանքները կշարունակվեն մի... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը ԵԱ-ի կիսաեզրափա... Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված ի... Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տե... ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին. վերջինս ներ... Իրանն ու Պակիստանը համատեղ կպայքարեն ահաբեկչո... Հանրապետության հրապարակում այրեցին Ադրբեջանի ... Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել ե... Ի՞նչ սև կատու է անցել «Հայաստան» դաշինքի և «Պ... Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճար... Այն հակազդեցությունը և դիմադրությունը, որը կա... Վարչապետն ընդունել է Սենատի Հայաստան-Ֆրանսիա ... «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյա... Բագրատ Սրբազանը հայ հոգևորականի հավաքական և հ... Ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1,5... ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հա... Ռուս խաղաղապահները լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռո... Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի... Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլ... Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ... ՀՀ ՄԻՊ-ն ու Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը... Թույլ չեմ տա հետս այդպես խոսել․ Բագրատ Սրբազա... Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպա... Էրդողանի նշած պատուհանը այս իշխանություններն ... Զոքանչին ծանր վնասվածք պատճառելու մեջ կասկածվ... Շարժական պատվաստումային խմբերի միջոցով մարզեր... ՄԻՊ-ի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մ... Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանո... Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորնե... Լարված իրավիճակ. մեծ թվով ոստիկանանական ուժեր... Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղ... ԱԺ հանձնաժողովը մերժեց սահմանազատման վերաբերյ... Սպանության փորձի և ապօրինի զենք կրելու մեղադր... 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճ... Փրկարարները կտրել և հեռացրել են կախված ճյուղը... Խստորեն դատապարտում ենք Կառավարության հակաժող... Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական... Սասուն Միքայելյան, հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պ... Տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, ժամանակ... Առաջին սահմանային սյան տեղադրումից հետո Հայաս... Ադրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի... Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմա... Հրազդանի կիրճում այրվել է երկու վագոն-տնակ Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտ... Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի... Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրո... Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեց... Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժ... Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը,... Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկ... Ադրբեջանը ԵԱՏՄ-ին անդամակցելու ծրագրեր չունի.... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ հա... Շորթման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց... Ռուբեն Ռուբինյանը և Խրիստոս Սոֆիանոպուլոսը կա... Հայաստանն ու Ադրբեջանը պետք է շարունակեն ջանք... ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարա... Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափմա... Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկա... Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը Իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաք... Դեսպան Գևորգյանն ու ՄԱԿ-ի հանձնաժողովի գործադ... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին. մարդի... Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մ... Ոսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը ... Օշական գյուղում «VAZ» մակնիշի ավտոմեքենան դու... Ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապա...

Արա Գյուլերի մասին Օրհան Փամուքի հուզիչ հոդվածը` New York Times-ում

Գրականության Նոբելյան մրցանակակիր, թուրք գրող Օրհան Փամուքն ամերիկյան հեղինակավոր New York Times պարբերականում հրապարակել է լայնածավալ մի հոդված պոլսահայ երջանկահիշատակ լուսանկարիչ Արա Գյուլերի մասին: «Մարդ, ով մեզ ցույց տվեց Ստամբուլը» խորագիրը կրող հոդվածում նա անդրադարձել է լուսանկարչի հետ իր ծանոթությանը, Գյուլերի երկարամյա գործունեությանն ու հայկական արմատներին:


Փամուքը նշում է, որ ժամանակակից Ստամբուլի մեծագույն լուսանկարիչը ծնվել է հայկական ընտանիքում: «Առաջին անգամ Արայի մասին լսեցի 1960-ականներին, երբ տեսա նրա լուսանկարները լայն տարածում ունեցող «Հայաթ» ամսագրում: Հորեղբայրներիցս մեկն ամսագրի խմբագիրներից էր: Արան այստեղ տպագրում էր այնպիսի արտիստների լուսանկարներ, ինչպիսիք էին Պիկասոն և Դալին: Երբ իմ «Սև գիրքը» վեպի հաջողությունից հետո Արան առաջին անգամ ինձ լուսանկարեց, ես ուրախությամբ գիտակցեցի, որ իսկապես գրող եմ դարձել»,- հոդվածում պատմում է Փամուքը:

Նա նշում է, որ լուսանկարչի հետ իր ընկերությունը սկսվեց 2003 թվականից, երբ իր գրքի համար լուսանկարներ էր փնտրում Գյուլերի բազմահազարանոց լուսանկարչական արխիվից: «Մեր ընկերության սկզբում մենք երբեք չէինք խոսում Արայի հայկական արմատների ու օսմանյան հայերին կոտորելու ցավոտ պատմության մասին՝ մի թեմա, որը մինչ օրս Թուրքիայում արգելվում է: Ես զգացի, որ դժվար կլինի այս թեմայով խոսել նրա հետ, որ դա լարվածություն կարող է առաջացնել մեր հարաբերություններում: Իսկ նա գիտեր, որ այդ թեմայով խոսելը կբարդացներ կյանքը Թուրքիայում: Տարիների ընթացքում նա ինձ ավելի վստահեց և սկսեց երբեմն անդրադառնալ այնպիսի քաղաքական թեմաների, որոնց մասին ուրիշների հետ չէր խոսի: Նա պատմեց, որ 1942 թվականին, խուսափելու համար թուրքական կառավարության հռչակած «Ունեցվածքի հարկ»-ից, որը վերաբերում էր բացառապես ոչ մուսուլման քաղաքացիներին, ինչպես նաև խուսանավելով պարտադիր աշխատանքային ճամբար արտաքսվելուց, նրա դեղագործ հայրը թողել էր Գալաթասարայում իր տունն ու ամիսներ շարունակ թաքնվել մեկ այլ տանը՝ ոչ մի անգամ փողոց դուրս չգալով:


Նա ինձ հետ խոսեց 1955 թվականի սեպտեմբերի 6-ի գիշերվա մասին, երբ Կիպրոսում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով լարված թուրք-հունական հարաբերությունների պայմաններում Թուրքիայի կառավարությունը մոբիլիզացրեց ավազակային խմբերին, ովքեր հարձակվեցին հույներին, հայերին ու հրեաներին պատկանող խանութների վրա, պղծեցին եկեղեցիներն ու սինագոգները: 1955 թվականի էթնիկ զտումներից հետո շատ հայկական ու հունական ընտանիքներ լքեցին Ստամբուլի իրենց տները: 1960-ականներին շատ քչերն էին արդեն մնացել:

Ես և Արան խոսում էինք այն մասին, թե ինչպես էր նա լուսանկարում սա ու նմանօրինակ մյուս դեպքերը: Այդուհանդերձ, մենք չանդրադարձանք օսմանյան հայերի՝ Արայի պապերի ու տատերի ոչնչացման հարցին»,- գրում է Փամուքը:

Երբ 2005 թվականին թուրք գրողն իր հարցազրույցներից մեկում բողոքել էր, որ Թուրքիայում չկա մտքի ազատություն, այդ երկրում անհնար է խոսել այնպիսի սարսափելի դեպքերի մասին, ինչպես 90 տարի առաջ օսմանյան հայերի հետ տեղի ունեցածն էր, նրան թուրքականությունը վիրավորելու հիմնավորմամբ կանչել էին դատարան, հարուցվել էր քրեական գործ, որը կարող էր ավարտվել մինչը երեք տարվա ազատազրկմամբ: Այդ դեպքերից երկու տարի անց սպանվեց հայ լրագրող Հրանտ Դինքը: «Շատ պարբերականներ սկսեցին գրել, որ ես կարող եմ լինել հաջորդը: Ինձ ուղղված մահվան սպառնալիքների, իմ դեմ հարուցված քրեական գործերի և ազգայնական մամուլի կողմից տարվող հակաքարոզչության պատճառով սկսել էի ավելի շատ ժամանակ անցկացնել արտասահմանում՝ Նյու Յորքում: Ստամբուլ էի վերադառնում միայն շատ կարճ ժամանակով՝ այն էլ առանց որևէ մեկին այդ մասին ասելու:

Հրանտ Դինքի սպանությանը հաջորդող շրջանում՝ Նյու Յորքից տուն՝ Ստամբուլ կատարած կարճաժամկետ այցերիցս մեկի ժամանակ, գրասենյակում էի, երբ հեռախոսը սկսեց անդադար զանգահարել: Այդ օրերին ես չէի պատասխանում հեռախոսազանգերին: Սակայն զանգը չէր դադարում: Ոչ հեշտությամբ, սակայն ի վերջո բարձրացրի լսափողը: Ճանաչեցի Արայի ձայնը: «Օ՜, դու վերադարձել ես: Ես հենց հիմա գալիս եմ»,- ասաց նա ու կախեց լսափողը՝ առանց սպասելու իմ պատասխանին: 15 րոպե անց՝ Արան մտավ իմ գրասենյակ: Նա շնչակտուր էր, իր սովորույթի համաձայն հայհոյում էր ամեն ինչն ու ամենքին: Ապա նա փարվեց ինձ ու սկսեց լաց լինել: Նրանք, ովքեր գիտեին Արային, կհասկանան իմ զարմանքը, երբ տեսա նրան այդպես լաց լինելիս: Նա սկսեց երդվել ու ասել. «Նրանք՝ այդ մարդիկ, չեն կարող քեզ դիպչել»: Նրա արցունքները չէին դադարում: Ու որքան ավելի շատ էր նա լաց լինում, այնքան ավելի շատ էր ինձ պարուրում մեղքի զգացումը, և ես ինձ կաթվածահար էի զգում: Երկար լաց լինելուց հետո Արան ի վերջո հանգստացավ, ապա մի բաժակ ջուր խմելուց հետո հեռացավ՝ ասես միայն դրա համար էր եկել ինձ մոտ:

Դրանից հետո մենք էլի մի քանի անգամ հանդիպեցինք: Ես այլևս երբեք անհրաժեշտություն չզգացի հարցնել նրան իր պապերի ու տատերի մասին: Մեծն լուսանկարիչն արդեն ամեն բան պատմել էր ինձ իր արցունքների միջոցով»,- գրում է Փամուքը:

Նա նշում է, որ պոլսահայ լուսանկարիչը մշտապես երազում էր ժողովրդավարության մասին, որտեղ բոլոր անհատները կկարողանային ազատորեն խոսել իրենց սպանված նախնիների մասին, կամ, առնվազն, կարող էին ազատ սգալ նրանց համար: «Թուրքիան երբեք չդարձավ նման ժողովրդավար երկիր: Նախորդ 15 տարիների հաջողությունը, պարտքով վերցրած գումարների հաշվին տնտեսական աճի ժամանակաշրջանն օգտագործվեց ոչ թե ժողովրդավարությունն ընդլայնելու, այլ ազատություններն ավելի սահմանափակելու համար: Եվ այս ամենից հետո Արա Գյուլերի հին Ստամբուլը վերածվել է, ինչպես իր գրքերից մեկն է վերնագրված, «Կորուսյալ Ստամբուլ»-ի»,- եզրափակում է հոդվածը Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքը:

 

դիտվել է 910 անգամ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործ... «Ադրբեջանը վճռական է առաջ տանելու ՀՀ հետ հարա... Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է ... Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշոր... Խնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտ... ՆԳՆ գլխավոր քարտուղարն ընդունել է ՄԱԿ-ի ճանապ... Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ... Կոլումբիայի քաղաքապետերից մեկի տաբատն ընկել է... Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբ... Պահանջում ենք իշխանությունից դուրս բերել ՀՀ-ո... ՄԻՊ-ն արձագանքել է ֆրանսահայ լրագրող Լեո Նիկո... Քննարկվել են Շիրակի մարզում Կապսի ջրամբարի կա... Քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդ... Գնդապետ Միհրան Մախսուդյանը հոսպիտալացվել է Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիս... Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ են... Երկրապահից հեռու մնացեք, թողեք՝ մենք մեր սահմ... Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը կպայքարի ԵԱ-ի կիս... ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է Քննարկվել են կրթության ոլորտում համընդհանուր ... Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությ... ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում... Ոչնչացվել է Գազայի հատվածի ամբողջ քաղաքացիակա... Ջահերով երթ՝ Կիրանցում. ճանապարհը դեռ փակ է Կասեցվել է «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի ... ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վ... Շատ ուրախ ու հպարտ եմ, եղբայր․ Խաչանովը՝ Մխիթ... Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսահայերի խ... ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում... Արաբկիրի շուկայի աշխատանքները կշարունակվեն մի... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը ԵԱ-ի կիսաեզրափա... Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված ի... Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տե... ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին. վերջինս ներ... Իրանն ու Պակիստանը համատեղ կպայքարեն ահաբեկչո... Հանրապետության հրապարակում այրեցին Ադրբեջանի ... Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել ե... Ի՞նչ սև կատու է անցել «Հայաստան» դաշինքի և «Պ... Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճար... Այն հակազդեցությունը և դիմադրությունը, որը կա... Վարչապետն ընդունել է Սենատի Հայաստան-Ֆրանսիա ... «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյա... Բագրատ Սրբազանը հայ հոգևորականի հավաքական և հ... Ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1,5... ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հա... Ռուս խաղաղապահները լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռո... Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի... Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլ... Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ... ՀՀ ՄԻՊ-ն ու Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը... Թույլ չեմ տա հետս այդպես խոսել․ Բագրատ Սրբազա... Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպա... Էրդողանի նշած պատուհանը այս իշխանություններն ... Զոքանչին ծանր վնասվածք պատճառելու մեջ կասկածվ... Շարժական պատվաստումային խմբերի միջոցով մարզեր... ՄԻՊ-ի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մ... Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանո... Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորնե... Լարված իրավիճակ. մեծ թվով ոստիկանանական ուժեր... Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղ... ԱԺ հանձնաժողովը մերժեց սահմանազատման վերաբերյ... Սպանության փորձի և ապօրինի զենք կրելու մեղադր... 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճ... Փրկարարները կտրել և հեռացրել են կախված ճյուղը... Խստորեն դատապարտում ենք Կառավարության հակաժող... Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական... Սասուն Միքայելյան, հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պ... Տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, ժամանակ... Առաջին սահմանային սյան տեղադրումից հետո Հայաս... Ադրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի... Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմա... Հրազդանի կիրճում այրվել է երկու վագոն-տնակ Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտ... Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի... Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրո... Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեց... Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժ... Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը,... Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկ... Ադրբեջանը ԵԱՏՄ-ին անդամակցելու ծրագրեր չունի.... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ հա... Շորթման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց... Ռուբեն Ռուբինյանը և Խրիստոս Սոֆիանոպուլոսը կա... Հայաստանն ու Ադրբեջանը պետք է շարունակեն ջանք... ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարա... Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափմա... Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկա... Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը Իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաք... Դեսպան Գևորգյանն ու ՄԱԿ-ի հանձնաժողովի գործադ... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին. մարդի... Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մ... Ոսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը ... Օշական գյուղում «VAZ» մակնիշի ավտոմեքենան դու... Ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan