2019թ․ կառավարության պարտքը կհասնի 6 միլիարդ 950 միլիոն դոլարի․ Ջանջուղազյան
«Ակնկալվում է, որ պարտքային գործառնությունների արդյունքում 2019 թվականին մեր պարտքի մեծությունը՝ կառավարության պարտքի մեծությունը կկազմի շուրջ 6 միլիարդ 953 միլիոն ԱՄՆ դոլարի կամ ՀՆԱ-ի 49,7 տասնորդական տոկոսը»,– Ազգային ժողովում բյուջեի նախագիծը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը։
Տեղին է շեշտել, որ այստեղ ներառված չէ Կենտրոնական բանկի պարտքը, որը զգալի կմեծացնի Հայաստանի ընդհանուր պարտքը։ Առանձին պարտք ունի նաև Երևանը՝ որպես համայնք։
Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ ընդհանուր պարտքի շուրջ 78 տոկոսը արտաքին պարտքն է, իսկ արժույթների տեսանկյունից՝ պարտքի մեծ մասը՝ 80 տոկոսը, արտարժույթով է։ Այսինքն դրամի փոխարժեքի փոփոխությունից փոխվում է նաև այդ պարտքի չափը, եթե այն արտահայտվի դրամով։