Պետք է վարչապետ չընտրվի. Նիկոլ Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատարայսօր՝ նոյեմբերի 1-ին, կառավարության նիտի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարության նիստի մեկ-երկու հարցի քննարկումից հետո այն կշարունակի վարել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, քանի որ ինքը պետք է նախապատրաստվի խորհրդարանում այսօր կայանալիք վարչապետի ընտրություններին:
«Այսօր Աժ-ում պետք է հանդես գամ, քանի որ նշանակված են վարչապետի ընտրություններ, որի արդյունքում վարչապետ պետք է չընտրվի եւ իրավունքի ուժով ԱԺ-ն լուծարվի: Մեկ-երկու հարցի քննարկումից հետո կխնդրեմ, որպեսզի պարոն Ավինյանը վարի նիստը եւ ես նախապատրաստվեմ ԱԺ նիստին»,- Փաշինյանը: