Մոնղոլիայի դպրոցներում արգելվել է նշել Հելոուինը
Մոնղոլիայում իշխանությունները արգելել են դպրոցներում տոնել Հելոուինը: Նրանք վախենում են, որ երկրի արագ տնտեսական զարգացումը կհանգեցնի արևմտյան մշակույթի տարրերի ավելացմանը և տեղական բուդդայական ավանդույթի դեգեներացմանը, հաղորդում է Reuters-ը:
Հրահանգը, որը ուղարկվել է երկրի բոլոր ուսումնական հաստատություններին, խոսվում է ծնողների բողոքների մասին, որ տոնի ժամանակ երեխաները խնդրում են իրենց համար հագուստներ պատրաստել և գումար են հավաքում: Փաստաթուղթը ընդգծում է, որ Հելոուինը Մոնղոլիայում պաշտոնական տոն չէ, ուստի դպրոցներում չպետք է կազմակերպվեն որևէ միջոցառումներ