ՔԿՀ-ները հագեցված են առնվազն մեկ Skype-ով. Զեյնալյանը նոր նախաձեռնությամբ է հանդես գալու
Այսօր բոլոր ՔԿՀ-ները հագեցված են առնվազն մեկ Skype-ով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում Համաներում հայտարարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ նշեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:
Նրա խոսքով, համաներման արդյունքում առնվազն ազատություն կվերադառնան 342 անձ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստորին շեմը 3 տարուց դարձվել է 4, իսկ 4-ը՝ 5:
«Այս համաներումն առնվազն 6500 շահառու ունի: Պետք է նաեւ հաշվի առնել, որ նախկինում դատապարտյալների թիվը անհամադրելի մեծ է եղել, քան հիմա:
Օրենսդրական արգելք կա, որ ցմահ ազատազրկվածներն ու առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտվածները ստանան կարճատեւ մեկնում: Մենք հիմա հանդես ենք գալու օրենսդրական նախաձեռնությամբ, որ այդ անձինք նման հնարավորություն ունենան: Այնպիսի միջոցառումներ կան, որ արդարացված է նրանց մասնակցությունը: Առաջիկայում այս նախաձեռնությունը լինելու է»,-հայտարարեց նա: