Վարչապետի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետի պաշտոնակատարի ունեցվածքը
«Փաստ» թերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմի ֆինանսական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետի պաշտոնակատար Սուսաննա Սահադյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 1 մլն ՀՀ դրամ, 29 000 ռուբլի եւ 2000 եվրո:
Սուսաննա Սահադյանը անշարժ եւ շարժական գույք չի հայտարարագրել: Պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1– ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 3 143 063 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:
Սուսաննա Սահադյանը պաշտոնը ստանձնել է 2018թ. օգոստոսին, իսկ հայտարարագիրը ներկայացրել է հոկտեմբերի 8–ին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում