Զամբիայում հանքափորները հսկայական զմրուխտ են հայտնաբերել
Զամբիայում գտնվող Քագեմ հանքավայրում հանքափոր Ռիչարդ Կապեթը և նրա գործընկեր` երկրաբան Դեբաբրի Ռաքշիտը հսկայական զմրուխտ են հայտնաբերել: Գտածոի մոտավոր արժեքը 2,5 միլիոն դոլար է, հաղորդում է Daily Mail-ը:
Հանքը, որտեղ հայտնաբերվել է «կատարյալ մաքուր, հավասարակշռված ոսկե-կանաչ երանգով» 5655 կարատանոց հազվագյուտ զմրուխտը, պատկանում է լոնդոնյան Gemfields ընկերությանը:
Մոտ ժամանակներս քարը կտեղափոխվի Հեռավոր Արևելք, որտեղ և կվաճառվի աճուրդով: Ենթադրվում է, որ նոր սեփականատերը քարը կօգտագործի թանկարժեք զարդերի արտադրության մեջ: