Հասան Ռոհանիի շարժական հեռախոսը գաղտնալսվել է
Իրանի նախագահի շարժական հեռախոսը կփոխեն գաղտնալսում հայտնաբերելու պատճառով։ Այս մասին ԻՍՆԱ լրատվական գործակալությանը հայտնել է Իրանի քաղաքացիական պաշտպանության կազմակերպության ղեկավար Ռըզա Ջալալին։
Նա նաև հայտնել է, որ Իրանը չեզոքացրել է StuxNet համակարգչային վիրուսի նոր տարբերակը։ Ենթադրվում է, որ StuxNet ծրագիրը Իսրայելի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների մշակումն է՝ ուղղված Իրանի միջուկային ծրագրի դեմ: Այս համակարգչային վիրուսի միջոցով 2010 թվականին կանգնեցվել էին Իրանի ուրանային վառելիքի հարստացման ցենտրիֆուգները,– հաղորդել է լրատվամիջոցը։