Թբիլիսիում 25-ամյա տղամարդն ընկել է 14-րդ հարկից և ողջ է մնացել
Թբիլիսիում 25-ամյա տղամարդն ընկել է 14-րդ հարկից և ողջ է մնացել՝ տեղեկացնում է «ИнтерпрессНьюс»-ը՝ վկայակոչելով Վիրաբուժության ազգային կենտրոնին։
Շտապ օգնության ավտոմեքենան նրան հիվանդանոց է հասցրել։ «Տղամարդը հայտարարում է, որ լուսամուտի մոտ ոտքը սայթաքել է, և ինքն ընկել է ավտոտնակի մեջ, որտեղ պուֆեր են եղել։ Նրա մարմնի վրա վնասվածքներ են երևում։ Կատարվում է համապատասխան բուժզննություն, և նա մի քանի ժամ հսկողության տակ կմնա»,- հայտնել են Կենտրոնի մամուլի ծառայությունից։