Պարեկայինների ուժեղացված ծառայության արդյունքում բաժիններ են բերվել մարմնավաճառներ, թմրանյութ օգտագործողներ (տեսանյութ)
Ոստիկանության պարեկապահակետային գնդի ծառայողները հոկտեմբերի լույս 28-ի գիշերը ուժեղացված ծառայություն են իրականացրել Երևանում: Պետք է հայտնաբերվեին բարձր ձայնային ազդանշաններով, բարձր երաժշտություններով ավտոմեքենաներով:
Երևան քաղաքի տարբեր հատվածներում հայտնաբերվել ու ոստիկանության տարբեր բաժիններ են տարվել մարմնավաճառության մեջ կասկածվող անձինք:
Գիշերը ժամը 3-ի սահմաններում էլ Հրազդանի Կիրճում հայտնաբերված մեքենայի վարորդն ու ուղևորը բաժին են տեղափոխվել թմրանյութերի օգտագործման և պահման կասկածանքով: