Boeing-ի բաժնետոմսերն արժեզրկվել են 6.6 տոկոսով
Ինդոնեզիայում Boeing 737 MAX 8 ուղևորատար ինքնաթիռի կործանման վայրում իրականացվող որոնողա-փրկարարական աշխատանքների արդյունքում հաջողվել է մարմնի մնացորդներ պարունակող 26 պայուսակ հավաքել:
Ինչպես հաղորդում է CNN-ը, որոնողական աշխատանքների իրականացման տարածքի մակերեսն ընդլայնվել է 400 քառ. ծովային մղոնով: Փրկարարական աշխատանքներին 35 նավ և 50 ջրասուզորդ, ինչպես նաև 812 հոգանոց անձնակազմ է մասնակցում:
Շուրջօրյա աշխատանքները նախատեսվում է շարունակել ևս երեք օր: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 10 մարդու դիեր են հայտնաբերվել:
Հաղորդվում է, որ Boeing ընկերության բաժնետոմսերը երկուշաբթի տեղի ունեցած ավիավթարից հետո արժեզրկվել են 6.6 տոկոսով: