Հրդեհի սպառնալիքից հետո Մեգան Մարքլը և արքայազն Հարին երկրաշարժից են փրկվել
Ինքնաթիռի հետ կապված խնդիրներից և հրդեհի սպառնալիքից հետո հղի Մեգան Մարքլը և արքայազն Հարին իրենց արտասահմանյան ուղևորության ընթացքում կրկին սթրեսի են ենթարկվել, գրում է Daily Mail-ը:
Զույգն այժմ Նոր Զելանդիայում է, որտեղ ուժգին երկրաշարժ է գրանցվել: Ստորգետնյա ցնցումները 6.2 մագնիտուդ ուժգնությամբ են եղել: Էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Վելինգտոնից 340 կմ հյուսիս-արևելք:
Մեգանը և Հարին չեն տուժել: Օքլենդում նրանք մասնակցել են տեղի ավանդական` ռետինե ճտքակոշիկներ նետելու մրցույթին: Մեգանի թիմը հաթել է Հարիի գլխավորած թիմին: