Դարոն Մալաքյանը դրամահավաք է իրականացնում Արցախի սահմանամերձ համայնքների բնակիչների համար
Հայտնի System of a Down ռոք խմբի երաժիշտ Դարոն Մալաքյանը դրամահավաք է իրականացնում Արցախի սահմանամերձ համայնքներում ապրող արցախցիների համար: Այս մասին տեղեկացանք «Հայաստան» համահայկական հիմանդրամի Facebook-ի էջից:
«Օգնե՛ք Դարոն Մալաքյանին կյանքեր փրկել Արցախում:
System of a Down խմբի երաժիշտը դրամահավաք է իրականացնում: Դրա շնորհիվ սահմանամերձ համայնքներում բնակվող արցախցիները կստանան առաջին բուժօգնության պարագաներ: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ-ի «Հայաստան հիմնադրամ» կազմակերպության միջոցով»,-ասված է գրառման մեջ: