Վրաթ Անդրանիկի և Տիչինայի փողոցների խաչմերուկում. կա տուժած
ԱԻՆ-ում, հոկտեմբերի 29-ին, ժամը 21:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Անդրանիկի եւ Տիչինայի փողոցների խաչմերուկում բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը (անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է):
Պարզվել է, որ «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Ս.) բախվել է «Ford Focus» մակնիշի ավտոմեքենային (վարորդը՝ Կ. Հ.): Ավտովթարի հետեւանքով «Ford Focus» մակնիշի ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը:
Փրկարարները Կ. Հ.-ին դուրս են բերել արգելափակումից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: