Չարլի Չապլին. Երբ ես սիրեցի ինձ...
Երբ ես սկսեցի սիրել ինձ, ես հասկացա, որ տառապանքն ու կարոտը միայն նախազգուշական նշաններ են, որ ես ապրում եմ իմ սեփական բնույթի դեմ: Այսօր ես գիտեմ, որ դա ազնվությունն է:
Երբ ես սկսեցի սիրել ինձ, ես հասկացա, թե որքան կարող եմ վնասել մարդուն' ստիպելով նրան կատարել իմ ցանկությունները, հասկանալով, որ դեռ դրա ժամանակը չէ, և մարդը դրան պատրաստ չէ, նույնիսկ եթե այդ մարդը ես ինքս եմ: Այսօր ես գիտեմ, որ դա հարգանքն է:
Երբ ես սկսեցի սիրել ինձ, ես դադարեցի ուրիշ կյանքի մասին երազել և հասկացա, որ այն ամենը ինչ ինձ շրջապատում է, դրդում է ինձ աճել: Այսօր ես գիտեմ, որ դա հասունություն է:
Երբ ես սկսեցի սիրել ինձ, ես հասկացա, որ ցանկացած պարագայում, ես գտնվում եմ ճիշտ վայրում, ճիշտ պահին և ամեն ինչ տեղի է ունենում ճիշտ ժամանակին: Ես կարող եմ միշտ հանգիստ լինել: Այսօր ես դա անվանում եմ վստահություն:
Երբ ես սկսեցի սիրել ինձ, ես դադարեցի վատնել ժամանակս և երազել ապագայի և մեծ ծրագրերի մասին: Այսօր ես անում եմ այն, ինչ ինձ ուրախացնում է, ես սիրում եմ անել այն, ինչ գոհացնում է ինձ: Այսօր ես դա անվանում եմ պարզություն:
Երբ ես սկսեցի սիրել ինձ, ես դադարեցի փորձել միշտ ճիշտ լինել և հիմա հազվադեպ եմ սխալվում: Այսօր ես հասկացա, որ դա համեստությունն է:
Երբ ես սկսեցի սիրել ինձ, ես դադարեցի ապրել անցյալով և անհանգստանալ ապագայի համար: Այսօր ես ապրում եմ ներկայով, որտեղ ամեն ինչ տեղի է ունենում: Ես կոչում եմ այն գոհունակություն:
Մենք այլևս կարիք չունենք վախենալու փաստարկներից, հակամարտություններից կամ ինչ-ինչ խնդիրներից: Նույնիսկ աստղերն են բախվում, և այդ բախումից նոր աշխարհ է ծնվում: Այսօր ես գիտեմ, որ դա կյանքն է:
Չապլինի` իր իսկ ծննդյան 70-ամյակին ունեցած ելույթի տեքստով Ֆեյսբուքի իր էջում կիսվել է Հակոբյան Վահանը: