Շվեդիայի հազարավոր բնակիչներ ձեռքի ափի մեջ միկրոչիփեր են տեղադրել
«Կենսացանցահենության նորաձևության շրջանակներում, որի նպատակն է կենցաղային հոգսերի թեթևացումը, Շվեդիայի հազարավոր բնակիչներ ձեռքի ափի մեջ միկրոչիփեր են տեղադրել»,- գրում է Independent-ի լրագրող Էնթոնի Քաթբերթսոնը։
«Biohax-ը, որը մաշկի տակ չիփեր տեղադրող նման ընկերություններից մեկն է, հաղորդել է, որ վերջին հինգ տարիների ընթացքում ավելի քան 4 հազար «ինստալացիա» է իրականացրել, որոնք թույլ են տալիս մարդկանց իրենց հետ չկրել էլեկտրոնային բանալիներ, անձը հաստատող փաստաթղթեր և երկաթուղային տոմսեր։ Միջմաշկային չիփերի վրա, որոնք դրվում են բութ մատի և ցուցամատի մաշկի արանքում, օգտագործվում է ռադիոհաճախականային նույնականացման տեխնոլոգիան (RFID)»,- ասվում է հոդվածում։ Չիփերը նաև թույլ են տալիս արագ վճարումներ կատարել դրամարկղում, անցնել պետական սահմանն ու տրանսպորտի տոմսերի ստուգումը։ Ոմանք մտավախություն ունեն, որ դրանցով կարող են օգտվել մարդուն հետևելու համար,– նշում է պարբերականը։