ԱՄՆ-ում աճուրդի ժամանակ 1000 դոլարանոց թղթադրամը վաճառվել է 2 միլիոն դոլարով
ԱՄՆ-ում տեղի ունեցած աճուրդում երկու միլիոն դոլարով 1000 դոլար անվանական արժեքով հազվագյուտ թղթադրամ են վաճառել՝ տեղեկացնում է Fox News-ը։
Stack’s Bowers Galleries աճուրդային տունը գործարքն անցկացրել է հոկտեմբերի 25-ին՝ Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում։
1890թ․ թողարկված թղթադրամն անվանել են «Մեծ ձմերուկ»՝ դարձերեսին խոշոր գծավոր կանաչ զրոների պատճառով։ Դիմերեսին պատկերված է գեներալ-մայոր Ջորջ Գորդոն Միդը, ով 1863թ․ ԱՄՆ քաղաքացիական պատերազմում որոշիչ նշանակություն ունեցող Գեթիսբերգի ճակատամարտում, հաղթել է գեներալ Լիին։
Հավաքածուների սիրահարները գիտեն, որ նման թղթադրամ աշխարհում ընդամենը յոթ հատ կա։ «ՄԵծ ձմերուկը» ամենահազվագյուտ եւ ցանկալի թղթադրամներից է, որ երբեւէ եղել են ամերիկյան շրջանառության մեջ»,- հայտարարել է աճուրդային տան տնօրեն Բրայան Քենդրելլան։