Լոպետեգին չհեռացվեց՝ «Ռեալի» կրած ջախջախիչ պատությունից հետո
Անկախ սպասումներից՝ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիին չհեռացրեցին: Հոկտեմբերի 29-ին, ողջ օրը ֆուտբոլային աշխարհը սպասում էր, որ իսպանացի մասնագետը կհեռացվի երեկ «Կամպ Նոու» մարզադաշտում Կլասիկոյում «Ռեալի» կրած ջախջախիչ պատությունից հետո (1:5): Այդուհանդերձ, ի զարմանս շատերի՝ «արքայական ակումբի» այսօրվա մարզման ընթացքում մարզիչը Լոպետեգին էր:
Ամեն դեպքում սպասվում է, որ նրան կարող են հեռացնել վաղը: Նոր գլխավոր մարզչի թեկնածուների թվում նշվում են «Չելսիի» նախկին մարզիչ Անտոնիո Կոնկտեն, «Ռեալի» ակադեմիայի մարզիչներից Սանտիագո Սոլարին, Բելգիայի հավաքականի մարզիչ Ռոբերտո Մարտինեսը:
Նշվածներից վերջինի տարբերակը քիչ հավանական է համարվում: Ամենամեծ շանսերը, ըստ իսպանական մամուլի, ուներ Կոնտեն, սակայն նրա հարցում էլ կասկածներ են առաջացել «Ռեալում», քանի որ նախկինում «Չելսիի» մի շարք խաղացողների հետ վատ հարաբերություններ է ունեցել:
Այսօր ակումբի ղեկավարությունը ժողով է ունենալու, եւ սպասվում է, որ որոշվելու է Լոպետեգիի հեռացման հարցը: Իսպանական թերթերը կարծում են, որ այս պայմաններում ամենահավանականը Սոլարիի նշնանակում է, որը դեռ հայտնի չէ՝ որքան կգլխավորի թիմը:
«Ռեալը» հաջորդ խաղը կանցկացնի հոկտեմբերի 31-ին: Իսպանիայի գավաթի խաղարկությունում կհյուրընալվի «Մելիյային»: