Հավի ու ձվի՝ առաջինը լինելու մասին դասական պարադոքսն է. Քոչարյանը իր՝ քաղաքականություն վերադառնալու և մեղադրանքների մասին
Քաղաքականություն վերադառնալը և մեղադրանքների առաջադրումը զուգահեռ գործընթացներ են եղել, և դրանք առաջ են մղել մեկը մյուսին։ Այս կարծիքին է ՀՀ երկրորդ նախագահն իր քաղաքական վերադարձի մասին։ Lenta.ru-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ Հայաստանի վիճակն արդեն իսկ իրեն մղում էր քաղաքականություն վերադառնալուն և ինքը սկսել էր խորհրդակցությունները քաղաքական գործիչների ու համակիրների հետ։
«Այստեղ մեծ հարց կա՝ քրեական գործն ինքն իրենով բացվե՞ց, թե՞ նրա արդյունքում, որ իշխանությունները նկատեցին իմ ակտիվությունը՝ գնահատելով այն որպես քաղաքական գործընթացներին մասնակցելու ձգտում։ Այստեղ հավի ու ձվի՝ առաջինը լինելու մասին դասական պարադոքսն է»,– նշել է Քոչարյանը։
Երկրորդ նախագահի խոսքով՝ իշխանությունների ոչ բարեկամական կեցվածքը անկասկած ակտիվացրել է պրոցեսները։