Երևանի քաղաքապետի տեղակալների, օգնականների ու խորհրդականների թիվը կկրճատվի
Ինչպես հայտնի է, Երևանի ավագանին այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում է նաև հաստիքացուցակում փոփոխություններ կատարելը:
«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասել է, որ հաստիքացուցակի փոփոխություններն առաջարկվում են՝ օպտիմալ լուծումներով աշխատելու համար։
«Քաղաքապետարանն ունի 233 աշխատակից, որոնց վարձատրությունը կազմում է 613 մլն դրամ: Մենք առաջարկում ենք քաղաքապետին օպտիմալացումն սկսել իր օգնականներից ու առաջարկում ենք ունենա մեկ առաջին տեղակալ և մեկ տեղակալ: Խորհրդականների թիվը 7-ից հասցնել 2-ի: Վարչապետն ունի 5 խորհրդական, իսկ քաղաքապետն ունի 7 խորհրդական: Քաղաքապետն էսպիսի ճոխություն իրեն չի կարող թույլ տալ: Խորհրդականների թիվը հասցնե՛լ 2-ի, օգնականների թիվը հասցնե՛լ 2-ի», – ասել է Դավիթ Խաժակյանը:
«Ես համաձայն եմ բոլոր այն մտքերի հետ, որ դուք ասացիք. այո՛, օր առաջ պետք է օպտիմալացնել այս հաստիքացուցակը: Իմ մեսիջը ոչ թե խոսքերով է, այլ՝ գործողություններով: Ես կարող եմ այսօրվանից սկսած ունենալ այնքան խորհրդական ու օգնական, ինչքան ինձ պետք է: Ինձ մոտ կա միայն մեկ օգնական, որն աշխատում է ամսի 15-ից այս կողմ, այն 4 օգնականների գումարները չեն գնում ոչ մի տեղ, մնում ենք քաղաքապետարանում»,- ասել է Մարությանը` վստահեցնելով, որ օպտիմալացում կլինի:
Առաջարկ է հնչել օպտիմալացում անելուց առաջ չափումներ անել, հասկանալ իրո՞ք քաղաքապետարանի աշխատանքը դրանից չի տուժի, նոր անցնել քայլերի: Ավագանու անդամներից մեկն էլ նշել է, որ օպտիմալացումը չպետք է կադրային ջարդի վերածվի:
«Կադրային ջարդ, իհարկե, չի լինելու: Մեզ պետք է, որ քաղաքապետարանն օպտիմալ կերպով աշխատի»,- պատասխանել է Հայկ Մարությանը:
Հիշեցնենք, որ արտահերթ նիստում ընտրելու են քաղաքապետի տեղակալների: