Ռեյտինգային տարբերակով քաղաքական վիճակը կլարվի. Սասուն Միքայելյան
«Էս հանրության պահանջն է, որը ուզում էինք լիներ»,- այսօր ԱԺ-ում ԸՕ-ի նախագծի մասին ասել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Միքայելյանը նաև նշել է, որ թաղային հեղինակությունների ժամանակն անցել է, և ռեյտինգային ընտրակարգը նախկինի պես չի լինի:
«ԸՕ-ի չընդունման վնասն այն է, որ ժողովուրդն է տուժելու: Ռեյտինգային տարբերակով քաղաքական վիճակը կլարվի՝ բարեկամ, հարազատ, սրան ձայն տուր, նրան ձայն տուր»,- ասել է Սասուն Միքայելյանը: