Բիզնեսը պետք է տարանջատվի քաղաքականությունից, և քաղաքականությունը՝ բիզնեսից՚ Էդմոն Մարուքյան
Ազգային ժողովի հերթական արտահերթ նիստի ընթացքում հնչած խոսքերը ստվերեցին Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ամենակարևոր գրավականը՝ բիզնեսմենների անջատումը քաղաքականությունից։ Այս մասին իր դիրքորոշումն ԱԺ ամբիոնից հայտնեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
«Ինչի՞ համար է այս օրենսգիրքը փոփոխության ենթարկվում։ Ընդհանրապես ինչի՞ համար է հեղափոխություն եղել Հայաստանում։ Կառավարության ծրագրում գրված է՝ բիզնեսը պետք է տարանջատվի քաղաքականությունից, և քաղաքականությունը՝ բիզնեսից, այսինքն՝ բիզնեսմենները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ, քաղաքական գործիչները չպետք է զբաղվեն բիզնեսով։ Սա է այն տրամաբանությունը, որը դրվել է կառավարության ծրագրում և որի համար այս օրենսգիրքն ընդունվում է»,– նշեց Մարուքյանը։
Ռեյտինգային ընտրակարգում, ըստ Մարուքյանի, խնդիր չկա, եթե բիզնեսմենները չեն մասնակցում ընտրություններին։ Եվ նույնը, ըստ պատգամավորի, վերաբերում է համամասնական ընտրությունների և նշանակում է՝ խնդիրը բիզնեսի մասնակցությունն է ընտրություններին։