Առողջապահության նախարարի ընկեր` Նարեկ Վանեսյանն ազատվել է աշխատանքից
Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրեն Նարեկ Վանեսյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:
Հիշեցնենք, որ օրերս միջադեպ էր գրանցվել հոգեբուժարանում, ՄԻՊ գրասենյակը բացահայտել էր, որ հոգեբուժարանում պահվող անձանցից մեկը գտնվում է տվյալ հաստատությունում ոչ օրինական կերպով: Այնուհետ ՄԻՊ-ի միջնորդությամբ տվյալ անձը դուրս էր բերվել հաստատությունից:
Արսեն Թորոսյանը նշեց սակայն, որ Վանեսյանին ազատելու հանգամանքը կապ չունի միայն տվյալ միջադեպի հետ: Բուն պատճառը հաստատությունում տեղ գտած չարաշահումներն են: