Հրդեհ Լոռու մարզում
ԱԻՆ-ում հոկտեմբերի 28-ին, ժամը 22:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Միխայելովկա գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվում է պահեստավորված անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:00-ին:
Այրվել է մոտ 2500 հակ պահեստավորված անասնակեր: