Ոստիկանները թոշակառու կնոջը կողոպտածին հայտնաբերեցին ահազանգից րոպեներ անց (տեսանյութ)
Հոկտեմբերի 19-ին` ժամը 18:10-ի սահմաններում, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Ավանի Աճառյան փողոցի շենքերից մեկում ապրող 79-ամյա մի կին և հայտնել, որ շքամուտքում անծանոթ մի երիտասարդ հափշտակել է իր պայուսակը, որում եղել է փող, բջջային հեռախոս, նույնականացման քարտ և այլն:
Ոստիկանները դեպքից ընդամենը 30 րոպե անց բերման են ենթարկել կասկածյալին՝ Մասիս Ն.-ին: