Վրաստանի նախագահի թեկնածուները մեկնաբանել են էքզիթփոլերի տվյալները
Էքզիթփոլերի տվյալներով՝ առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած նախագահի թեկնածուները՝ Սալոմե Զուրաբիշվիլին, Գրիգոլ Վաշաձեն և Դավիդ Բաքրաձեն, մեկնաբանել են էքզիթփոլերի տվյալները: Սալոմե Զուրաբիշվիլին պատրաստվում է հաղթանակ տոնել նախագահական ընտրությունների առաջին փուլում, իսկ Դավիդ Բաքրաձեն կողմնակիցներին կոչ է արել երկրորդ փուլի դեպքում քվեարկել Գրիգոլ Վաշաձեի օգտին:
Էքզիթպոլ իրականացրած երեք ընկերություններից երկուսի՝ Edison Research и BCG Research-ի տվյալներով, ընտրությունների երկրորդ փուլն անխուսափելի է, «”Психопроект”-ը պնդում է, որ ընտրություններում հաղթել է Սալոմե Զուրաբիշվիլին՝ հավաքելով ձայների 52%-ը:
«Շատ շնորհակալ եմ բոլորից՝ հատկապես ինձ ընտրողներից: Սպասենք ԿԸՀ-ի տվյալների հրապարակմանը»,- հայտարարել է Զուրաբիշվիլին։
Երրորդ հորիզոնականում հայտնված Դավիդ Բաքրաձեն ընդունել է իր պարտությունն ու իր ընտրողներին կոչ արել երկրորդ փուլի դեպքում քվեարկել Գրիգոլ Վաշաձեի օգտին:
Էքզիթփոլերի տվյալներին արձագանքել է նաև Գրիգոլ Վաշաձեն:
«Համոզված եղեք, որ մենք հաղթելու ենք երկրորդ փուլում` խաղաղ, օրինական ճանապարհով, ինչպես անում էինք: Ինձ հաղորդեցին, որ «Եվրոպական Վրաստանի» էքզիթփոլի տվյալներով՝ մենք հաղթեցինք, նրանք մեզ աջակցում են: Այդ դեպքում հարկավոր է միայն ասել՝ շնորհակալություն:Դրան կհետևի միավորված ընդդիմության կազմում չգտնվող մյուս կուսակցությունների աջակցությունը»,- ասել է Վաշաձեն: