Դի է հայտնաբերվել Երևանի բնակարաններից մեկում
Հոկտեմբերի 28-ին` ժամը 14:33-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նիզամի փողոցի թիվ 55 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը: Ննջասենյակում` մահճակալին, հայտնաբերվել է Ռ. Ս.-ի (ծնված 1959 թ.) դին: