Արցախի նախագահը Բերձորում մասնակցել է ԵՊՀ 100-ամյակի ծառատունկին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին Բերձոր քաղաքում մասնակցել է Երեւանի պետական համալսարանի 100-ամյակի կապակցությամբ կազմակերպված ծառատունկին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը գոհունակությամբ նշել է, որ Բերձորում նման միջոցառումների անցկացումը դարձել է ավանդական, ինչն իր յուրահատուկ ներդրումն ունի քաղաքի շենացման ու բարեկարգման գործում: