Բրազիլիայում սկսվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Բրազիլիայում կիրակի բացվել են ընտրատեղամասերը, որտեղ քաղաքացիները քվեարկելու են նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին, բրազիլացի ընտրողները պետք է կողմնորոշվեն, թե հոկտեմբերի 7-ին կայացած առաջին փուլի արդյունքով առավելագույն ձայներ հավաքած երկու թեկնածուից ում են ընտրելու:
Առավելագույն ձայներ էին ստացել աջակենտրոն ուժերի ներկայացուցիչ Ժայիր Բոլսոնարուն և Աշխատավորների կուսակցության ներկայացուցիչ Ֆերնանդու Ադադը:
Առաջին փուլում Բոլսոնարուն ստացել էր ընտրողների ձայների 46.2 տոկոսը, իսկ Ադադը՝ 29.1 տոկոսը:
Ակնկալվում է, որ ընտրատեղամասերը կփակվեն տեղի ժամանակով 18:00-ին (երևանյան՝ 02:00) իսկ առաջին արդյունքները հայտնի կդառնան մեկ ժամ անց: