Բակո Սահակյանը մասնակցել է ԵՊՀ 100-ամյակի առթիվ կազմակերպված ծառատունկին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին Բերձոր քաղաքում մասնակցել է Երեւանի պետական համալսարանի 100-ամյակի կապակցությամբ կազմակերպվող ծառատունկին:
Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահը գոհունակությամբ նշել է, որ Բերձորում նման միջոցառումների անցկացումը դարձել է ավանդական, ինչն իր յուրահատուկ ներդրումն ունի քաղաքի շենացման ու բարեկարգման գործում: