Քեյթ Միդլթոնի հղիության մասին լուրերը հերքվել են
Բրիտանական թագավորական ընտանիքի մամուլի ծառայությունը հերքել է Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի չորրորդ հղիության մասին լուրերը:
Ասեկոսեները տարածել էր ամերիկյան Star ամսագիրը: Լրագրողները տեղեկացրել էին, որ հղիության մասին լուրերն իմացել էին թագավորական ընտանիքին մոտ իրենց աղբյուրներից:
Ներկա պահին Քեմբրիջի դուքս Ուիլյամն ու դքսուհի Քեյթ Միդլթոնը երեք երեխա ունեն` Ջորջը, Շառլոտան ու Լուին: