Բեյոնսեին քննադատում են Topshop-ի սեփականատիրոջ հետ համագործակցության համար
Երգչուհի Բեյոնսեն բարդություններ է կրում Topshop-ի սեփականատեր Ֆիլիպ Գրինի հետ համագործակցելու պատճառով. վերջինիս մեղադրել են սեքսուալ ոտնձգությունների մեջ: Այս մասին հաղորդում է The Sunday Times-ը:
Պարբերականի տվյալներով՝ Բեյոնսեին կոչ են անում չեղարկել Գրինի հետ պայմանագիրը այդ մեղադրանքների պատճառով:
Ինչպես նշվում է, երգչուհին Topshop-ի սեփականատիրոջ հետ միասին ստեղծել է Ivy Park հագուստի հավաքածուն, որն իր անվանումն է ստացել ի պատիվ Բեյոնսեի դստեր: