Ինպես կանցկացվեն Վրաստանի նախագահական ընտրությունները
Վրաստանում նախագահի ընտրությունների օրը ոստիկանության արագ արձագանքման խմբերը կհետևեն կարգուկանոնին, հաղորդում է «Նովոստի-Վրաստանը»` վկայակոչելով Ներքին գործերի նախարարության հայտարարությանը:
Վրաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 28-ին: Վրաստանում կբացվի 3 հազար 648 ընտրատեղամաս, որոնցից 10-ը կալանավայրերում, մեկը՝ հոգեբուժարանում:
«Վրաստանի բոլոր շրջաններում հասարակական անվտանգության պաշտպանության համար ոստիկանական արագ արձագանքման խմբեր են ստղծվել, որոնք անհրաժեշտության դեպքում, օրենքով սահմանված կարգով, կարձագանքեն իրավախախտումներին եւ կպահպանեն կարգը», - ասվում է հայտարարության մեջ:
Բացի դրանից, ընտրությունների օրն ամբողջ երկրում ոստիկանական ուժերի վերաբաշխում տեղի կունենա:
ՆԳՆ-ում նշում են, որ ընտրությունների օրը գերատեսչությունը կապ կպահպանի տեղական եւ միջազգային դիտորդների հետ: