Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի առաջնության լավագույն ծանրորդ
Լեհաստանի Զամոսց քաղաքում ավարտվեց Եվրոպայի երիտասարդական առաջնությունը՝ մինչև 20 և մինչև 23 տարիքային խմբերում:
Հայտնի դարձան նաև առաջնության լավագույն ծանրորդները։ Մինչև 23 տարեկան տղաների առաջնության լավագույն ծանրորդ ճանաչվեց Հայաստանը ներկայացնող Եվրոպայի նորընծա չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը։ Մինչև 23 տարեկան աղջիկների պայքարում լավագույը ճանաչվեց 63 կգ քաշային ռումինուհի Ֆլորինա Սորինա Հուլպանը։
Մինչև 20 տարեկանների պայքարում լավագույններն են 94 կգ քաշային բելառուս Եվգենի Ցիգանցովը և Լատվիայի ներկայացուցիչ 58 կգ քաշային Ռեբեկա Կոհան։