Հայաստանի տնտեսությանը սպառնացող ռիսկերը և՛ ներքին են, և՛ արտաքին. ՀԲ
2017 թվականի 7,5 տոկոսի դիմաց 2018 թվականին Համաշխարհային բանկը Հայաստանի համար 2018 թվականին կանխատեսում է ՀՆԱ (համախառն ներքին արդյունք) 5,3 տոկոս աճ։ Այս մասին նշվում է կառույցի հերթական զեկույցում։
Տնտեսական աճի համար նպաստավոր պայմանների՝ հավասարակշռված մակրոտնտեսական քաղաքականության, գնաճի ցածր մակարդակի և առևտրի համար պայմանների կողքին Համաշխարհային բանկը նշում է նաև տնտեսությանը սպառնացող ռիսկերը, որոնք և՛ ներքին են, և՛ արտաքին:
Այսպես, ՀԲ առանձնացրած արտաքին ռիսկերից են Հայաստանի կարևորագույն գործընկերների, մասնավորապես Ռուսաստանի և Իրանի տնտեսությունների աճի տեմպերի նվազումը, որն ավելի ուժեղ է, քան կանխատեսվում էր։ Մյուս կողմից՝ նվազում են նաև պղնձի միջազգային գները, իսկ Հայաստանի տնտեսությունը զգալի կախում ունի դրանցից։
Ըստ կառույցի զեկույցի՝ ներքին ռիսկերից են նոր իշխանությունները հակադրություններն ընդդիմության հետ ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։