Չեմ բացառում, որ երկրորդ անգամ կառաջադրվեմ վարչապետ. Փաշինյան
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ երկրորդ անգամ կառաջադրվի իբրև վարչապետի թեկնածու: Այս մասին նա հայտնեց հոկտեմբերի 27-ին՝ լրագրողների հետ զրույցում:
«Առաջադրման վերջին օրը չորեքշաբթին է, նիստը պետք է լինի նոյեմբերի 1-ին: Չեմ բացառում, որ կառաջադրվեմ: Տարօրինակ էր, ուղղակի նախորդ քննարկման ժամանակ չհասցրի ասել այն ամենը, ինչ կցանկանայի, մասնավորապես տնտեսական ոլորտին անդրադառնալու ժամանակ չմնաց:
Նաև տնտեսական ներկա իրավիճակին և զարգացման ռազմավարությանն անդրադառնալու և այլ քաղաքական նկատառումներով չեմ բացառում, որ կառաջադրվեմ վարչապետ»,- ասաց նա: