Դեյվիդ Բոուիի այրին երդվել է երբեք չամուսնանալ ամուսնու մահից հետո
Դյվիդ Բոուիի այրին մոդել Իման Աբդուլմաջիդ պատմել է, որ խոստացել է երբեք չամուսնանալ երգչի մահից հետո: Այս մասին հայտնում է Page Six-ը:
63-ամյա Իմանի խոսքերով՝ նա հաճախ է իրեն միայնակ զգում, բայց նրան նոր հարաբերությունները չեն հետաքրքրում:
«Ես երբեք չեմ ամուսնանա կրկին: Օրերս ես ամուսնուս անունը հոլովել է խոսակցության մեջ և ինձ հարցրին. «Դուք նկկատի ունեք Ձեր մահացած ամուսնո՞ւն»: Ես ասացի՝ ոչ, նա միշտ կլինի իմ ամուսինը»,- պատմել է Բոուիի այրին: